Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Պաշտոնական 13.12.2020   11:02   700

Դեկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148325 դեպք, որոնցից 125169-ն` առողջացած, 2486-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20053 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 548359 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 նոր դեպք: Ունենք 648 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 617 է:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon