«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

1916-ի փետրվարի 9-ին ընդունվեց ԱՄՆ Սենատի թիվ 12 որոշումը՝ ի նպաստ Ցեղասպանությունից փրկվածների

1916-ի փետրվարի 9-ին ընդունվեց ԱՄՆ Սենատի թիվ 12 որոշումը՝ ի նպաստ Ցեղասպանությունից փրկվածների

1915 թվականին հայ քաղաքական և հասարակական գործիչ Վահան Քարդաշյանը հիմնում է Հայաստանի անկախությանը նպաստող Ամերիկյան կոմիտե: Հետաքրքրական է այն փաստը, որ կոմիտեի բոլոր անդամները , բացառությամբ Քարդաշյանի, ամեիկացիներ էին:

Կոմիտեի անդամներ դարձան ԱՄՆ-ի նշանավոր քաղաքական գործիչներ. 72 սենատորներ և Եվրոպայում գտնվող 9 ներկայացուցիչներ, այդ թվում Ջեյմս Ջերարը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գլխավոր խորհրդական Չառլզ Էվանս Հյուզը: Կարճ ժամանակում կազմակերպությունը ներկայացուցչություններ բացեց եկրի 22 նահանգներում, որոնք ակտիվ աշխատանք էին տանում Հայաստանի անկախության ճանաչման համար: Հենց նույն ժամանակաշրջանում Ամերիկյան կոմիտեին հաջողվեց հասնել նրան, որ երկրի 24 նահանգներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Նույն աշխատանքներն էին տարվում նաև 1916 թվականին:

Թիվ 12 որոշման մեջ, ընդունված փետրվարի 9-ին, ԱՄՆ Սենատը որոշում ընդունեց.

«Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին`օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և անպատմելի տառապանք»:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը նպաստեց Մերձավորարևելյան օգնություն կազմակերպության ստեղծմանը, որը 1915-1930 թթ. օգնում էր ցեղասպանությունից փրկվածներին: