«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

2008-ի փետրվարի 19. Բողոքի շուրջօրյա ցույցեր՝ ընդդեմ համատարած կեղծարարության (տեսանյութ)

2008-ի փետրվարի 19. Բողոքի շուրջօրյա ցույցեր՝ ընդդեմ համատարած կեղծարարության (տեսանյութ)

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները:

Ընտրությունները բացառիկ էին նրանով, որ թեկնածուների թվում էր 10-ամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ընտրապայքարն ընթացավ «ավազակապետության» վերածված իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ժողովրդի միջև։ Իշխանությունները չունենալով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, դիմեցին զանգվածային ընտրակեղծիքների, ինչն առիթ հանդիսացավ, որ 100 հազարավոր մարդիկ դուրս գան բողոքի ցույցերի։

Հանրահավաքային ալիքն օր-օրի ընդլայնվեց՝ իշխանությունը կորցնելու իրական վտանգ ստեղծելով պետության գլխին կանգնած զավթիչների համար։ Այն ընդհատվեց մարտի 1-ին, երբ, խաղաղ ցուցարարների դեմ մահացու ուժ կիրառվեց՝ ժողովրդի դեմ դուրս բերելով պետական բոլոր ուժային կառույցները՝ այդ թվում և բանակը՝ տալով առնվազն 10 զոհ և 500 վիրավոր և քաղբանտարկյալներ: