«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

2016-ի ապրիլին Թալիշում ծանր վիրավորած Ավետիսը բարեհաջող վիրահատվել է

2016-ի ապրիլին Թալիշում ծանր վիրավորած Ավետիսը բարեհաջող վիրահատվել է

Այսօր համալսարանական հիվանդանոցի լավագույն բժիշկները, Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, վիրահատեցին լավագույնին՝ մեր Ավետիս Զարգարյանին: 

Վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում: Վիրահատությունից հետո, բնականաբար, Ավետիսին առաջինն այցելել է Հայկուհին: 

Մեր Հերոսը վիրավորվել էր 2016-ի ապրիլին՝ Թալիշում: Ծանր վիրավորում ստացած Ավետիսը 3 տարի առաջ չէր կարողանում խոսել, ուտել, միայն տխուր աչքերով նայում էր շուրջբոլորն ու սպասում հրաշքի:

Այսօր, համեստ, քչախոս, բայց ուժեղ բնավորությամբ երիտասարդն արդեն խոսում է, տրամադրությունը լավ է, ինքնազգացողությունը՝ նորմալ, տրամադրված է մարտական, և վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու...

Շուշան Դանիելյան