«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից

2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:

2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 18%-ը) զոհվել հակառակորդի արձակած կրակոցից, իսկ 32-ը (82%) ՀՀ-ի և Արցախի տարածքներում զոհվել են տարբեր պատճառներով, գրում է Tert.am-ը:

Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 32-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից, ձնահյուսից ու ավիավթարից:

Մհեր Զիրոյան- Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում

Պարգև Սարիբեկյան- ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վաչե Չիլինգարյան- Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հարություն Խաչատրյան- Արցախ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ

Հովսեփ Գրիգորյան- Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման 
կանոնների խախտման հետևանք

Հայկ Քալանթարյան- Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հայկ Հակոբյան- Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Ստեփան Ստեփանյան- ՀՀ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Գրիգոր Եղոյան- Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Էդգար Երեմյան- Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Արմեն Հարությունյան- Արցախ, մահվան պատճառը՝ ծառի տապալման հետևանք

Նարեկ Հարությունյան- Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Ալեք Կարապետյան- Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից արձակված կրակոց

Ռուսլան Մանուկյան- Արցախ, մահվան պատճառը՝ ականի պայթյուն

Արթուր Գասպարյան- ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Լևոն Թորոսյան- ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կրակոց

Համլետ Գրիգորյան- Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Մարտին Խաչատրյան- ՀՀ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ

Հմայակ Հակոբյան- ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Սուրեն Այվազյան- Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վահագն Էլոյան- Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Արմեն Աթանեսյան- Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Ժորա Պետրոսյան- ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք

Արմեն Հովակիմյան- Արցախ, մահվան պատճառը՝ ջրահեղձ լինելու հետևանք

Վազգեն Խաչատրյան- Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Հայկազ Մաթևոսյան- ՀՀ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Արցախ Հովսեփյան- Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Աղասի Մկրտչյան- Արցախ, մահվան պատճառը՝ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանք

Գևորգ Հարոյան- Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Արիստակես Ազատյան- Արցախ, մահվան պատճառը՝ իրեն պատճառած հրազենային վիրավորում

Հայրապետ Նաիրյան- Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Հրանտ Գասպարյան- Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Էդգար Հունանյան- Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Դավիթ Մելքոնյան- ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար

Մ.Հ.– ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը (անունը չի հրապարակվել)

Գոռ Սարգսյան- ՀՀ, մահվան պատճառը՝ հրազենային վնասվածք

Արմեն Բաբայան- ՀՀ, 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ, մահվան պատճառը՝ ավիապատահար

Մովսես Մանուկյան- ՀՀ, 3-րդ կարգի օդաչու, մայոր, մահվան պատճառը՝ ավիապատահար

Հայկ Քարամյան- ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը: