«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ արձակվեց

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքից ազատ արձակվեց

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ մոտ 2.5 ժամ տևած փակ դատական նիստում դատարանը լսել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշման դեմ:

Դատավոր  Ազարյանը բավարարեց Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը, բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակեց Արմեն Թավադյանին:

Հիշեցնենք, որ  Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որպեսզի նա դատարանում սուտ ցուցմունք տա։