«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ թափանցիկ՝ օրենքի բոլոր կետերի պահպանմամբ»

«ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ թափանցիկ՝ օրենքի բոլոր կետերի պահպանմամբ»

«Եթե կլինի մի դեպք, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև, թե՛ բոլորի առջև», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանը։

«ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ մաքուր, շատ թափանցիկ՝ օրենքի բոլոր կետերի պահպանմամբ, եթե կլինի մի դեպք, երբ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության առջև, թե՛ բոլորի առջև։ Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ», - ասաց Վանեցյանը՝ շարունակելով. - « Այս կարճ ժամանակաշրջանում ԱԱԾ-ն ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում և որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձեն վախեցնել որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք։ Եթե կա մարդ, անկախ նրանից այդ մարդը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ, եթե օրենք է խախտել նույն կերպով պատասխան է տալու օրենքի առջև, եթե այդ մարդը օրենք խախտած չի, անկախ նրանից ինքը կլինի մեր համախոհը, մեր «թշնամին» մենք որևէ կերպ չենք կարող իրեն ենթարկել պատասխանատվության, կամ հետապնդել, այ որ օրը կլինի նման դեպք ես այդ օրը ոչ կաշխատեմ ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանամ հասարակության աչքերին պարզ նայել»։