«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

ԱԱԾ-ն չի մեկնաբանում ՊՎԾ աշխատակիցների ձերբակալության մասին լուրը

ԱԱԾ-ն չի մեկնաբանում ՊՎԾ աշխատակիցների ձերբակալության մասին լուրը

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակիցների:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս պահին պարզաբանում չի տալիս Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակիցների ձերբակալության մասին շրջանառվող լուրերի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

«Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում չի տալիս: Ավելի ուշ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հաղորդագրությամբ հանդես կգա»,-նշել է Գալստյանը:

Իսկ Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկություն չունեն.

«Մենք չենք իրավասու մարմինը, որը տեղեկություններ պետք է տրամադրի ձերբակալությունների մասին: Ձերբակալելու փաստի առթիվ մենք չունենք տեղեկատվություն, մենք նաև այն մարմինը չենք, որը ձերբակալություն է իրականացնում կամ բերման է ենթարկում»,- ասաց Մեժլումյա