«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ընկճող, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներից

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ընկճող, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներից

Մեծապես կարևորելով այս օրերին հանրության շրջանում առկա տրամադրությունների նկատմամբ ընդգծված հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաև անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց:

Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ հիշյալ հրապարակումները կարող են իրենց բացասական ազդակները հաղորդել հասարակության լայն շերտերին՝ անցանկալի բարոյահոգեբանական հետևանքներ ունենալով ինչպես առաջնագծում, այնպես էլ վերջինիս թիկունքն ամուր պահող հայ ընտանիքներում:

Ավելին, ռազմական գործողությունների այս պահերին, անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսևորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները: