«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԱԱԾ նոր տնօրեն, նոր ոստիկանապետ և ԳՇ նոր պետ. Փաշինյանը հայտարարել է անունները

ԱԱԾ նոր տնօրեն, նոր ոստիկանապետ և ԳՇ նոր պետ. Փաշինյանը հայտարարել է անունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ գրել էինք, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԳՇ պետ Արտակ Դավթյանն ազատվել են պաշտոնից: