«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Առավոտից գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանն անցել է հարձակողական գործողությունների

Առավոտից գրեթե բոլոր ուղղություններով Ադրբեջանն անցել է հարձակողական գործողությունների

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիսարևելյան հատվածում:

«ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնովին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու մեղադրանքը, որն ուղղված է Հայաստանին։

«Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Թարմացում՝

«Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է:
Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները». Շուշան Ստեփանյան