«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել երկու ՀՀ քաղաքացու

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել երկու ՀՀ քաղաքացու

armeniasputnik-ը գրում է. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ՀՀ քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ այս լուրը հաստատել է գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:

Այսպես, հայկական կողմին են փոխանցել 28-ամյա զինծառայող Արեն Արամյանին, որը նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ էր վիրավորվել և գերեվարվել։

 Բաքուն նշում է, որ զինծառայող Արամյանը Ադրբեջանում բուժում է ստացել՝ չհաղորդելով մանրամասներ:

Բացի այդ, նոյեմբերի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյանին են հանձնել հայկական կողմին, որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք։