«Աէրոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները

Պաշտոնական 28.01.2021   10:00   100

«Աերոֆլոտ»-ը չեղարկել է մի շարք միջազգային կանոնավոր չվերթներ. այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:  Ըստ աղբյուրի՝ ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի նաև Մոսկվա-Երևան չվերթները։

«Աերոֆլոտը» փոփոխություններ է մտցնում կանոնավոր միջազգային չվերթների թռիչքների ծրագրում ՝ կապված կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման սահմանափակումների հետ»,- ասված է տարածված հողարդագրությունում:

Մարտի 28-ից ապրիլի 30-ը չեղյալ են հայտարարվել Մոսկվա-Երևան, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Վաշինգտոն և մի շարք այլ չվերթներ:

ՀԻշեցնենք, որ փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon