ԱՀ նախագահի խորհրդական. «Դեպքը սահմանին չի տեղի ունեցել և հակառակորդի հետ կապ չունի»

Արցախ 30.01.2020   17:28   473

Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հաղորդեց Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբրահամյանը նշեց, որ դեպքը սահմանապահ զորամասում չի եղել:

«Դեպքը սահմանին չի տեղի ունեցել և հակառակորդի հետ կապ չունի»,- ասաց Աբրահամյանը:

Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon