ԱՀԿ-ն փոխել է իր խորհուրդը և հորդորում է հանրային վայրերում դիմակ կրել

Կարևոր 06.06.2020   12:00   507

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փոխել է դիմակ կրելու իր խորհուրդները և նշել, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հանրային վայրերում հարկավոր է դիմակ կրել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ կազմակերպության՝ նոր տվյալները ցույց են տալիս, որ դիմակները պատնեշ են ապահովում «հնարավոր վարակիչ կաթիլների» համար։

Կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը միևնույն ժամանակ նշել է, որ դիմակը վարակվելու հավանականությունը նվազեցնելու գործիքներից մեկն է միայն և չպետք է լիարժեք պաշտպանվածության սխալ զգացողություն հաղորդի։

Աշխարհի որոշ երկրներ արդեն խորհուրդ են տալիս կամ ստիպում են հանրային վայրերում դիմակ կրել։

Ավելի վաղ ԱՀԿ-ն ասում էր, որ առողջ մարդիկ կարող են հանրային վայրերում դիմակ չկրել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀԿ, դիմակներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon