ԱԻՆ. Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները
Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։
Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։
Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից։ Հորդորում ենք խուճապի չմատնվել։
Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 3000 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի հետևյալ տարածքներում․ Այվազովսկու (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) փողոցներ և Կոմիտասի պողոտա (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ):
Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին Հայաստանում գրանցվել է երկրաշարժ: