ԱԺ արտահերթ նիստը շարունակում է աշխատանքը. Օրակարգում ՍԴ-ի հարցն է (ուղիղ)

Կարևոր 22.06.2020   18:45   577

Աժ-ն  այսօր 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ 

Հիշեցնենք, ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով  առաջարկվում է ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարել ավարտված եւ պաշտոնավարումը դադարեցնել: 

Նշենք, որ Ազգային ժողովում ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկմանը զուգահեռ հենց Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ էր հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։ Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը:

Ներկայացնում ենք «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սահմանադրական փոփոխություններ, ԱԺ, Ռոբերտ  Քոչարյան, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon