ԱԺ հատուկ նիստ. կբացվեն մանկապարտեզները, կգործի տրանսպորտը (ուղիղ)

Կարևոր 14.05.2020   15:37   679

Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում, որի օրակարգում է արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 13-ը 17:00 երկարացնելու մասին հարցը:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Խորհրդարանը պետք է այն ուղղակի ի գիտություն ընդունի՝ քվեարկություն չանցկացնելով:

Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը, ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում»:

Կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, և մի քանի այլ թուլացումներ կլինեն: Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները:

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրում. Կանոնը խախտողները տուգանվելու է ոստիկանության կողմից, հայտարարեց պարետը:

«Ուզում եմ հատուկ շեշտել այս կանոնի մասին, որովհետեւ այս սահմանափակումների թուլացումները մեզնից հավելյալ ջանք են պահանջում, հավելյալ ուշադրություն, հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, ինչպես հիմա է եւ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին եւ ծանր:

Դիկամ ասելով չի նշանակում, որ պարտադիր եռաշենտ դիմակների մասին է խոսքը: Պետք է հասկանալ, որ դա կարող է լինել կտորից, նաեւ տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ»,-ասաց փոխվարչապետը:

Ավինյանը  շեշտեց՝ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապտասխան տույժերի և տուգանքների:

Այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամսնորն նկարագրված են սահմանված կանոնները:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon