«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ օրինագիծը

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: 

Նախագիծն  ընդունվեց 108 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Նախագծով առաջարկվում է, որ ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք: 

Ըստ փաթեթի՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում  նաեւ տվյալ ընկերության կառավարման միանձնյա եւ կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ եւ գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք:

Հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունվարի 30-ը։