ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել (ուղիղ)

Քաղաքական 19.05.2020   11:13   529

ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մայիսի 19-ին, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում միայն մեկ նախագիծ է՝ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Նախագծով կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու դեպքերի համար վարչական տուգանք սահմանել:

Նախագիծը կառավարությունը հիմնավորել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ու վարակված անձանց թվի ավելացմամբ, ինչը կանխելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն սահմանափակել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Նախագծով առաջարկվում է, որ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կառավարությունը նախագծով առաջարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում 100-250 հազար դրամ պատժաչափի փոխարեն սահմանել 10 հազար ՀՀ դրամը։ 

Թարմացված.

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon