ԱԺ արտահերթ նստաշրջան (ուղիղ)

Կարևոր 04.09.2020   17:00   167

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:    

Սեպտեմբերի 11-ին, ժամը 18։00-ից սկսկած Հայաստանում կվերանա արտակարգ դրության ռեժիմը, այնուամենայնիվ համաճարակով պայմանավորված Կառավարությունը շրջանառություն մեջ է դրել արտակարգ դրությանը փոխարինող նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթ։ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որում էլ կքննարկվի այդ փաթեթը։

Բուռն քննարկումներից հետո ՀՀ ԱԺ–ն 80 կողմ, 28 դեմ և 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը։

Ներկայացված վիճակով կառավարության բերած նախագիծն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն անընդունելի են համարում` առաջարկելով գործադիր իշխանությանը դրանում փոփոխություններ կատարել։

Պատասխանելով ընդդիմության բարձրացրած խնդիրներին` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ բերված նախագծով նոր տուգանքներ չեն ավելացվում։

«Նոր տուգանքների մասին չէ խոսքը։ Քանի որ արտակարգ դրության իրավական ռեժիմից դուրս ենք գալիս, իսկ այդ տուգանքները վերաբերում էին արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումներին, ապա անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքներ, որպեսզի պայքարն արդյունավետ լինի»,– մեկնաբանեց նա։

Փոխնախարարը նաև շեշտեց, որ կարանտինի պարագայում պարետի ինստիտուտը վերանում է և կարանտինի ռեժիմի վերահսկողությունը վերապահվելու է արդեմ ՏԻՄ կամ համապատասխան պետական մարմիններին։

Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, զանգվածային միջոցառումներին ու բժշկական դիմակներ դնելուն, Ռաֆիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ այս հարցերը թողնվել են կառավարության իրավասությունների տիրույթում։

Երկրորդ ընթերցմամբ փաթեթի քննարկումը նախանշված է այսօր։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon