ԱԺ-ն շարունակում է աշխատանքը (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 18-ին շարունակում է իր հերթական նիստերը, որոնք սկսվել են դեռեւս մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանը չհասցրեք քննարկել օրչակարգում ընդգրկված բոլոր հարցերը:
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվել են առնվազն 4 օրով, որպեսզի պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարողանան ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց: Օրակարգում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: