ԱԺ-ն շարունակում է աշխատանքը (ուղիղ)

Քաղաքական 06.12.2019   14:00   515

Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը. կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 37, ձեռնպահ՝ 0։ 

Օրակարգում են նաև, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  • «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
  • «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,
  • «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը,
  • «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ նախագծեր:
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon