ԱԺ-ն ընդունեց հանրաքվեն չեղարկելու նախագիծը

Քաղաքական 30.06.2020   12:31   411

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ` 80 կողմ ձայներով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ընդմիջեց նիստը՝ ժամանակ տրամադրելով պատգամավորներին՝ մինչև երկրորդ ընթերցումը առաջարկներ ներկայացնելու, և գլխադասային հանձնաժողովին՝ դրանք քննարկելու համար:

ՍԴ դատավորներ առաջադրելու մասով հերթականության փոփոխություն կլինի. առաջին քայլը կանի կառավարությունը։

ԱԺ–ն ուժը կորցրած ճանաչեց 2020–ի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը։

81 կողմ ձայնով ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ ԱԺ 2020–ի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը։

Նշենք, որ քվեարկությանը ներկա չէին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սահմանադրական փոփոխություններ, հանրաքվե, ՍԴ, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon