ԱԺ նախագահ. Պատգամավորները, որոնք դիմակ չեն կրի, դահլիճից դուրս կհրավիրվեն

Քաղաքական 26.05.2020   12:00   476

Խորհրդարանական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախազգուշացում կհայտարարի, ապա դահլիճից դուրս կհրավիրի 1 օրով կամ 7 օրով այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում։

«Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, երբ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ուզում եմ մեր քաղաքացիների առջև ասել, այո, ես սխալ եմ արել, սխալ եմ արել, որ մտածել եմ, թե հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, և չեմ կրել դիմակը։ Բայց ես ուզում եմ խոստովանել, որ դա սխալ է»,- ասաց Միրզոյանը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, դիմակներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon