Աժ նիստ. Ռազմական դրությունը վերացվեց (ուղիղ)
Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը: Օրակարգում ներառված է 25 հարց, որոնցից 10-ը քննարկվեց երեկ կայացած նիստերի ընթացքում:
Խորհրդարանը կողմ քվեարկեց երկու ընդդիմադիր խմբակցությունների` ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնել։
Այսպիսով, 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն վերացրեց ռազմական դրությունը Հայաստանի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն էր հայտարարվել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։