ԱԺ նիստը (ուղիղ)

Քաղաքական 03.08.2021   10:02   1616

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 3-ին շարունակում է իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ երեկ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին օրն էր, որի ընթացքում ԱԺ նախագահ ընտրվեց իշխող ՔՊ թեկնածու Ալեն Սիմոնյանը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չմասնացեցին քվեարկությանը:

ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է, որի 5-ը դեռ չեն քննարկվել:

Դրանք են՝

  • Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի երկու պաշտոնների համար առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
  • Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
  •  Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
  •  Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
  • Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:

 «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Նշենք՝ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը ապօրինի են համարում։ «Դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում  ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք  իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասաց նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon