ԱԺ նիստը (ուղիղ)

Քաղաքական 04.08.2021   10:27   2386

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 4-ին շարունակում է իր աշխատանքը: Նախատեսվում է անցկացնել ԱԺ նախագահի երկրորդ տեղակալի ընտրության քվեարկությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Հակոբ Արշակյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի թեկնածուն «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն է:

Նախորդ նիստում ԱԺ-ն նախագահի տեղակալի պաշտոնում ընտրել էր ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանին:

Նախագահի տեղակալների ընտրություններից հետո խորհրդարանը կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Խմբակցությունները ներկայացրել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախաձեռնություններ: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ 2021

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon