ԱԺ նիստը (ուղիղ)

Քաղաքական 05.08.2021   10:29   2878

 Խորհրդարանը օգոստոսի 5-ի նիստում կընտրի ԱԺ երրորդ փոխխոսնակ: Նախագահի տեղակալի թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն է:

Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-Ն առաջին երեք օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: Դրանից հետո խորհրդարանը ձեռնամուխ եղավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկմանը: Այդ պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի կունենա այսօր: Նշենք, որ իշխող խմբակցությունը կարող է չընտրել Սաղաթելյանին, իսկ ընդդիմությունն էլ որոշի, որ որևէ այլ անձի թեկնածություն չի առաջարկում:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ 2021

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon