ԱԺ նիստը (ուղիղ)

Քաղաքական 09.08.2021   10:07   80

Խորհրդարանը շարունակում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումը: 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝  «Հայաստան» խմբակցությունը:

Նախորդ նիստում «Հայաստան»-ի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը նախագահների թեկնածուներ առաջադրելու համար ընտրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ 2021

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon