ԱԺ նիստը (ուղիղ)

Քաղաքական 06.10.2021   11:32   84

Խորհրդարանն այսօր հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին կառավարության հեղինակած նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 56, դեմ` 1, ձեռնպահ` 21 պատգամավոր։

Խոսքը, մասնավորապես, պետական ​​գերատեսչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների` սպորտաառողջարանային կենտրոնների, լողավազանների և նման այլ հաստատությունների ծառայություններից օգտվելու հնարավորության մասին է: Բացի այդ, հնարավոր կլինի մարել ուսանողական վարկերը կառավարության սուբսիդավորման հաշվին:

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի: 

Նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 59 «կողմ», 22 «դեմ» ձայներ:

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը:Այնուհետև, 1.5 տարի դադար է առաջարկվում:

Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը: Իսկ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պաշտոնյաների ընտանիքներ, պետբյուջե, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon