ԱԺ նիստը (ուղիղ)

Քաղաքական 27.10.2021   10:17   119

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, շարունակում է իր քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց: Նախօրեի նիստում խորհրդարանը քննարկել է «Հիշատակի և տոների մասին» օրենքի փոփոխությունները, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:

Խորհրդարանը երեկ փակ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Բացի այդ, քննարկվել է նաև ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների  կողմից առաջարկված  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում:

Երեկ վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Մասնավորապես, օրակարգում են նաև հետևյալ հարցերը.

  • Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,
  • Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,
  • «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
  • «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ հարցեր:
     

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon