ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը (ուղիղ)

Քաղաքական 06.12.2019   10:30   434

Խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, շարունակում է այս տարվա վերջին քառօրյա նիստերը. Օրակարգում 40 հարց է, որոնց մեծ մասն արդեն քննարկվել է:

Մասնավորապես, նախօրեին խորհրդարանը շարունակեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը: Այսօր եզրափակիչ ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին:

Այս քառօրյայում չընդունվեց «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հնարավորություն է տրվում, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակվեն համակարգից դուրս անձինք:

Օրակարգում է ՃՈ տուգանքների բալային համակարգի անցնելու օրենսդրական փաթեթը:

Այս քառօրյայում կքննարկվի նաեւ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու  օրինագիծն է:

Օրակարգում են նաեւ, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
  • «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,
  • «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը,
  • «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ նախագծեր:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon