ԱԺ քառօրյայի մեկնարկը (ուղիղ)

Քաղաքական 16.11.2021   10:30   67

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը. օրակարգում ներառված է 33 հարց:

Հերթական նիստերի օրակարգում է նաև ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը մինչ այդ քննարկվել է խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստերում:

Հայաստանի ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը հայտարարեց. «Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին ԱԺ արտահերթ նիստ, խորհրդի նիստ,  որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում: Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք Սնդիկի մասին օրենքի կարեւոր օրինագիծը:«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ, երբ մեր երկրի ռջեւ ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարեւորության, եւ ըստ օրհասական վտանգի: Իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւս հայտարարեց, որ ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ 2021

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon