Ալեքսեյ Նավալնիին տեղափոխեցին Գերմանիա (տեսանյութ)

Տարածաշրջան 22.08.2020   10:23   201

Ալեքսեյ Նավալնիի ուժումը կշարունակվի Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է Svoboda-ն , ընդդիմադիր գործչին տեղափոխող ինքնաթիռն այսօր վաղ առավոտյան մեկնել է Օմսկի միջազգային օդանավակայանից:

Ըստ  գործակալության՝ Նավալնիի առողջական վիճակը կայունացել է, և հարազատների պահանջով որոշում է ընդունվել նրան տեղափոխելու մասին:

Ավելի վաղ, հիշեցնենք, Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլ չէին տալիս տեղափոխել Նավալնիին:

44-ամյա ընդդիմադիր գործչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր երկու օր առաջ՝ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում, որի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում: 

Ալեքսեյ Նավալնիի հարազատներն ու աջակիցները պնդում են, որ նրան թունավորվել են, Օմսկի հիվանդանոցի բժիշկները դա չեն հաստատում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         թունավորում, Ալեքսեյ Նավալնի, Գերմանիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon