Ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, ընդհանուր` 19

Պաշտոնական 10.09.2020   18:00   36

Արձանագրված ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, հաղորդում է ՀՀ  առողջապահության նախարարությունը:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օղի, թունավորում, ԱՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon