«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել Սիրիայում գործողություն չիրականցկացնել

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել Սիրիայում գործողություն չիրականցկացնել

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել Սիրիայի հյուսիս-արևելքում գործողություն չանցկացնել, հայտնում է CNN-ն:

«Հյուսիսարևելյան Սիրիայում ցանկացած կողմից միակողմանի ռազմական գործողությունները, հատկապես հաշվի առնելով, որ ամերիկյան անձնակազմը կարող է գտնվել այնտեղ կամ մերձակայքում՝ լուրջ մտավախություններ է առաջացնում: Մենք կարծում ենք, որ նման գործողություններն անթույլատրելի են»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է մոտակա օրերին Սիրիայի հյուսիս-արևելքում գործողություն սկսել:

Էրդողանը հոկտեմբերի վերջին ներկայացրել էր այդ մասշտաբային գործողությունը: Նա խոստացել էր տարածաշրջանում ոչնչացնել ահաբեկիչներին:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն