ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Պաշտոնական 18.12.2019   10:00   609

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:  Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում նշված է, որ հարցի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դիրքորոշումը չի փոխվել:

«Մեր հայացքներն արտացոլված են սույն թվականի ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարության մեջ»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես էր եկել ավանդական հայտարարությամբ, ուր խուսափել էր «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «Մեծ Եղեռն» և «20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի սպանդերից մեկը»:

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը: Դրանից առաջ հոկտեմբերի 30-ին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 405 բանաձևը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՄՆ, Դոնալդ Թրամփ, Հայոց ցեղասպանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon