ԱՆ. Հոգեբանական աջակցություն COVID-19 վարակակիրներին

Պաշտոնական 02.07.2020   13:00   523

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություններն իրենց ծառայություններն են առաջարկել` սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, արտակարգ ռեժիմով՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, շարունակում է իր Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների միջոցով խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։

Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը, ինչպես նաև մեկուսացման և սոցիալական շփումների սահմանափակման կանոնների պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է վարակի տարածման կանխմանը։ Դիմողների հետ աշխատանքը տարվում է` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, սեռը և ընտանեկան կարգավիճակը։

  • Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծերի» հեռախոսահամարներն են` 060 625069 և 060 627070։

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` նաև շատ կարևոր է բուժաշխատողների առողջության, այդ թվում` հոգեկան առողջության պահպանումը, ինչը ոչ միայն նրանց անձնական, այլև ողջ հասարակության հոգածության գործն է։

Առաջնորդվելով դրանով` բուժաշխատողներին ևս տրամադրվում է անվճար հոգեբանական խորհրդատվություն և «Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ» ծառայություն:

Պետություն - հասարակական սեկտոր համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական և Հայկական բժշկական ասոցիացիաները կազմակերպում են`

  • Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ` 060 834777 հեռախոսահամարով,
  • Առցանց հոգեբանական օգնություն բժիշկներին և բոլոր բուժաշխատողներին` գրանցման համար զանգահարել 099-544777 հեռախոսահամարով:
  • Ե'վ բուժաշխատողները, և' Covid-19-ով դրական ախտորոշված բոլոր քաղաքացիները կարող են ստանալ հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցություն` 060834777 հեռախոսահամարով,
  • Առցանց հոգեբանական օգնություն ամբողջ ծավալով` 099-544777 հեռախոսահամարով:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, հոգեբանական աջակցություն, Կարմիր խաչ, կորոնավիրուս, ԱՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon