Անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են զորամասի դիմաց՝ վրաններում
Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են զորամասի դիմաց՝ վրաններում: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
«Մեզ ոչ մի պատասխանատու անձ չի մոտեցել այս ընթացքում: Մենք մնալու ենք այնքան, մինչեւ մեր երեխաներին վերադարձնեն մեզ»,-ասել է նա՝ հավելելով, որ այս պահին զորամասի մոտ 20-30 ծնողներ կան:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները արդեն 3-րդ օրն է՝ նստացույց են իրականացնում, նրանք նշում են, որ 82 օր է՝ որդիների մասին տեղեկություն չունեն: Ծնողների խոսքով՝ իրենց տղաների խմբում եղածներից անհետ կորածների թիվը 40 է: