Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիա (ուղիղ)
Մենք տվյալներ ունենք, որ 282 հաստատված գերի ունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի մայրը։
«Մեր ակցիայի պահանջն այն է, որ գոնե ՄԻԵԴ–ը դա հաստատի, որ կարողանանք հետ բերել մեր երեխաներին։ Այդ մասով ոչ մի աշխատանք չի կատարվում»,– նշեց նա։
«Պատերազմից հետո՝ նոյեմբերի 23–ին Հարութ Կարախանյանը զանգում, ասում է, որ այս ինչ տեղում այսքան երեխա կա, երեխեքը զանգ են տալիս, կապ են ստեղծում, ասում են՝ ստեղ ենք, օգնություն են խնդրում, չկա օգնություն, այդ խմբի երեխեքից մոտ 30 թարմ խփված մարմին են մեզ տվել։ Ջնջիլը վզին գցած են հետ տվել ու դա պատերազմից հետո, եթե այս ղեկավարությունը ինչ–որ քայլ կատարեր, այսօր էդ երեխեքը կարող էին ողջ եւ առողջ տունը լինեին, ոչ մի բան չարեցին, թուրքերը գտան, սպանեցին, ամեն ինչ արեցին, բերեցին, ասացին՝ առեք ձեր երեխեքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազար Արսեն Ղուկասյանը։