«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Անկախության հռչակագրի արժեքը գնահատելու համար պետք է գիտակցել մի քանի խորքային փաստ»

«Անկախության հռչակագրի արժեքը գնահատելու համար պետք է գիտակցել մի քանի խորքային փաստ»

«Անկախության հռչակագրի արժեքը գնահատելու համար պետք է գիտակցել մի քանի խորքային փաստ.

  • Հռչակագիրը ընդունվել է Ալբանիայից Հյուսիսային Կորեա տարածվող ամբողջատիրական կոմունիստական ճամբարում կոմունիստներին առաջիններից մեկը ընտրություններով քշած Հայաստանի առաջին ժողովրդավարական խորհրդարանի կողմից
  • Դա տեղի է ունեցել Խորհրդային Միության դեռ բավականին կուռ պետական ճնշիչ ապարատի գոյության պայմաններում (ԽՄԿԿ, խորհրդային բանակ, ԿԳԲ եւ այլն)
  • Հռչակագրի ընդունումը տեղի է ունեցել թափ առնող ղարաբաղյան հակամարտության, Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջափակման եւ խորհրդային իշխանությունների կողմից պատժիչ գործողությունների սպառնալիքների պայմաններում
  • Նման մարտահրավերների պայմաններում բացառիկ կարեւորություն ուներ այն փաստը, որ փաստաթուղթն ընդունվեց բացարձակ կոնսենսուսի հիման վրա (վերջնական տարբերակն առանց որեւէ դեմ կամ ձեռնպահ ձայների)
  • Դրանով նշանավորվեց որեւէ ազգի պատմության համար հազվագյուտ ազգային համաձայնության այն պատմական պահը, որն անհրաժեշտ է ինքնիշխան պետության հիմնադրման եւ հետագա պետականաշինության անդրդվելի հիմքն ստեղծելու համար եւ Հայաստանի համար իր նշանակալիությամբ կարող է համեմատվել Ամերիկայի համար 1776 թվականի անկախության հռչակագրի կարեւորության հետ (ի դեպ, անկախությունից ի վեր Ամերիկան ունեցել է բազմաթիվ կոռումպացված նախագահներ եւ ձախողումներ, անգամ քաղաքացիական ավերիչ պատերազմ, բայց ամերիկյան ոչ մի ղեկավար, անկախության հռչակագրի առիթով սեփական ժողովրդին շնորհավորելիս, իր ուղերձն այդ ձախողումներին չի նվիրում)
  • Ազգային այդ համաձայնությունը թույլ տվեց հաղթահարել Հայաստանի եւ Արցախի գոյության սպառնալիքները եւ մարտահրավերները, այդ թվում, Ադրբեջանի եւ Խորհդային Միության համատեղ պատժիչ գործողությունները Հայաստանի եւ Արցախի դեմ, անցում կատարել ժողովրդավարությանն ու շուկայական տնտեսությանը, ապահովել ներքաղաքական կայունությունը եւ հաղթել ղարաբաղյան պատերազմում։

Հայաստանի սիրելի քաղաքացի, շնորհավո՛ր Անկախության հռչակագիրը, որի իրականացման համար դու գնացել ես բազմաթիվ զրկանքների հանուն ազգային հարատեւման եւ սերունդների ապագայի եւ հաղթանակած ես դուրս եկել»։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

23.08.2020թ.