Ապրիլի 23-ի գիշերը կհնչեն հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը

Տեղեկատու 23.04.2021   11:36   95

Այսօր` ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի, կհնչեն հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon