Ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի (տեսանյութ)

Պաշտոնական 21.04.2021   10:00   64

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:

Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից  դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից  դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի  ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ապրիլի 24, Ոստիկանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon