Ապրիլի 24. ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Կարևոր 24.04.2021   11:33   104

1915թ.-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությանը:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, 1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները` Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։

Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ: 

ՀՀ-ում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանություն, Ապրիլի 24

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon