Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ մեղադրական եզրակացությունը չի հաստատվել

Պաշտոնական 24.12.2019   11:30   367

ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը:

«Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ:

Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ»,- ասված է հաղորդագրությունում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատախազություն, Արսեն Բաբայան, Արա Բաբլոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon