Արա Ղարագյոզյան. ՀՔԾ-ն Արմեն Ղազարյանի խոշտանգման դեպքով նյութեր է նախապատրաստում

Պաշտոնական 15.09.2020   11:29   76

Երեկ հատուկ քննչական ծառայությունում ներգրավվեցի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արմեն Ղազարյանին ոստիկանության բաժնում խոշտանգման գործով վերջինիս փաստաբան: Այս մասին  Newsline-ին հայտնեց Արա Ղարագյոզյանը:

«Տեղեկացնեմ, որ Հատուկ քննչական ծառայությունում խոշտանգման դեպքով նյութեր է նախապատրաստվում և երեկ տուժողը բացատրություն է տվել դեպքի վերաբերյալ:

Տուժողը ոստիկանության բաժնում ոչ միայն խմբակային խոշտանգումների է ենթարկվել այլ նաև արժանապատվությունը նվաստացնող և նսեմացնող վերաբերմունքի։

Տուժող կողմի մինչ վերջ պայքարելու է, որ բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության, սկսած շարքային ոստիկանից մինչև բաժնի պետի քրեական պատասխանատվութուն», նշում է փաստաբանը:

Հիշեցնենք՝ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր՝ ծանրորդ Արմեն Ղազարյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանական բռնությունների մասին.


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         խոշտանգում, Արմեն Ղազարյան, ՀՔԾ, Արա Ղարագյոզյան, Ոստիկանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon