Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Տեղեկատու 15.04.2021   09:00   71

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 16-ին և 17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 15-17-ը, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Մայրաքաղաքում ապրիլի 15-ի ցերեկը կդիտվի +19 +21 աստիճան:

Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսմանը ծանոթացեք այս հղումով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon