«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Արամ Մանուկյան. Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ կռիվ տան գազի գնի համար. «Ա1+»

Արամ Մանուկյան. Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ կռիվ տան գազի գնի համար. «Ա1+»

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ «Ա1+»-ը զրուցել է գազի գնի հնարավոր թանկացման մասին։

- Պարոն Մանուկյան, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այս շաբաթ քննարկել է Ռուսաստանից ստացած գազի գնի բարձր լինելու հարցը, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական «Գազպրոմ» ընկերությանն առաջարկել էր գազի գնի նվազման շուրջ բանակցություններ սկսել, Հայաստանում այդ ընկերության դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է, որ մտադիր է թանկացման հայտ ներկայացնել: Ինչպե՞ս եք գնահատում այս հակադիր քայլերը:

- Նախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դեռ գները թանկացնելու վերաբերյալ հայտ չկա: Կա ընդամենը «Գազպրոմ Արմենիա» ընկերության  հայտարարությունը, թե մտադիր են դիմել գների վերանայման համար: Բայց հիշեցնեմ, որ դեռևս դեկտեմբերին կառավարությունը հայտարարել էր, որ մինչև ապրիլի 1-ը Հայաստանում գազի գնի փոփոխություն չի լինելու: Այսինքն ապրիլի 1-ից պետք է հին պայմանավորվածությունները ավարտվեին, նոր գների շուրջ բանակցությունները սկսվեին: Բայց եթե «Գազպրոմ Արմենիան» դիմի ՀԾԿՀ, դա միանշանակ գների թանկացում չի նշանակի: Իսկ եթե բավարարվի հայտը, 36 տոկոս թանկացում կլինի սոցիալապես անապահով խավի համար, որն օգտագործում է տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազ: Դա նրանց համար ծանր հարված կլինի: Այս խավն օգտագործում է շատ քիչ ծավալ, ՀՀ եկած գազի մինչև 2 տոկոսը և գումարային առումով ընկերությունն այդ թանկացումից գրեթե ոչինչ չի շահի:

Մոտ 17 տոկոս թանկացում կլինի նաև 10 հազար խորանարդ մետրից ավելի օգտագործող տնտեսվարողների համար` մասնավորապես արտադրության և ԱԳԼՃԿ-ների համար: Սա, անշուշտ, վնաս է բերելու արտադրությանը և գազով աշխատող մեքենաների վարորդներին: Արտադրողները սպառում են ՀՀ մտնող գազի 10-12 տոկոսը: Նրանց մոտ տեղի կունենա թանկացում, ինչն առանց այդ էլ այս ճգնաժամային իրավիճակում, երբ կորոնավիրուսի պատճառով աշխատողների կրճատումներ են լինում, կրկնակի հարված կլինի: Ծանր հարված կլինի նաև գազով էլեկտրաէներգիա արտադրողների համար` ՀՀ մտնող գազի մոտ 22-23 տոկոսն էլայդ ոլորտն է սպառում: Նրանց  մոտ էլ թանկացում կլինի: Բայց հանուն ճշմարտությանը պետք է ասել, որ գազը մի փոքր էժանանալու է շարքային սպառողների` մոտ 800 հազար ընտանիքների համար, որոնք 10 հազար խորանարդ մետրից քիչ, բայց 600 խորանարդ մետրից ավելի են օգտագործում:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում