Առաքելյան. Հայաստանում արտադրվող կորոնավիրուսի ախտորոշման թեստերը մոտ 98-100% ճշգրտություն ունեն (տեսանյութ)

Պաշտոնական 01.07.2020   12:02   524

Հայաստանում արտադրվող կորոնավիրուսի ախտորոշման թեստերը մոտ 98-100% ճշգրտություն ունեն։ Այս մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի արած փորձարկումները, իսկ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կատարած անկախ փորձարկումների մասին հկայտարարվի ավելի ուշ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ինստիտուտում պահեստավորված 6000 թեստ կա, որոնք պատրաստ են մատակարարման։ Օրական ինստիտուտը պատրաստ է 2000 նոր թեստ արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում արտադրական ծավալները հնարավոր կլինի ընդլայնել։

Ինստիտուտը ՀՀ կառավարությունից ստացել է 250 000 դոլարի նյութեր, որպեսզի մատակարարի 100 000 թեստ։ Այսինքն մեկ թեստի արժեքը կազմում է 2․5 դոլար։ Հավելյալ ֆինանսավորում ինստիտուտը չի ստացել, աշխատանքները իրականացրել են տարեկան տրամադրվող գիտական հետազոտությունների բազային ծրագրի շրջանակներում։

«Նույնիսկ եթե այլ ծախսերը ավելացնենք, արժեքը 2․75 դոլարից չի անցնի», - նշեց մասնագետը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Արսեն Առաքելյան, թեստեր, հայկական թեստեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon